Հունական խորոված՝ պատրաստված տանը
Բաղադրիչներ
1. Խոզ – 1 կգ
2. Սոխ – 1 գլուխ
3. Բուլղարական պղպեղ – 1 հատ
4. Լոլիկ – 1 հատ
5. Սխտոր – 2 պճեղ
6. Բուսայուղ – 2-3 ճ/գ
7. Օրեգանո – 1 թ/գ
8. 1/2 կիտրոնի հյութ
9. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Խոզի միսը, բուլղարական պղպեղը և սոխը խորանարդաձև կտրատել:
2. Սխտորը ճզմել, խառնել օրեգանոյի և բուսայուղի հետ:
3. Միսը, պղպեղը, սոխը լցնել ամանի մեջ։ Ավելացնել մարինադը, աղը, պղպեղը և լավ խառնել։ Այնուհետև ծածկել և 3 ժամ դնել սառնարանը։
4. Մսի և բանջարեղենի կտորները հերթով շարել շամփուրների վրա:
5. Խորովածը եփել 30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը