Խաղաղության համաձայնագրի առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին

Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցել ենք Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել՝ այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել ՌԴ դերակատարությունը կամ խոսել ՌԴ անգործության մասին՝ ցանկալին ներկայացնում են որպես իրականություն:

Զախարովան նշել է, որ, հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը, տեղին չէ հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։

Տեսանյութեր

Լրահոս