![](/banners/BeFunky-design.jpg)
Բիշքեկը և Դուշանբեն կարագացնեն սահմանի ընդհանուր հատվածի նկարագրման գործընթացը
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/1093377.jpg)
Ղրղզստանը եւ Տաջիկստանը որոշում են ընդունել արագացնել սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման եւ սահմանազատման ընթացակարգը: Այդ մասին ասված է սեպտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին տրամադրված արձանագրության պատճենում, որն ստորագրել են Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային ավտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը:
«Սահմանամերձ տարածքներում սադրիչ գործողություններ թույլ չտալու, բախումների ծագումը կանխելու, ինչպես նաեւ խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով կողմերը համաձայնության են եկել արագացնելու ղրղզա-տաջիկական պետական սահմանի մնացած հատվածներում անցման գծի նախագծային նկարագրման ավարտման աշխատանքը»,- ասված է արձանագրության մեջ:
Ինչպես նշված Է այնտեղ, կողմերը համաձայնության են եկել սահմանապահ պահակետեր չտեղակայել սահմանի այն հատվածի մերձակայքում, որտեղ մարտական ընդհարումներ տեղի ունեցան երկու պետությունների զինծառայողների միջեւ, եւ թույլ չտալ «վիճելի տարածքների յուրացում» :