ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան

Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ առաքելության աշխատանքի շրջանակներում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ քարտուղարությունից։

Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև ուսումնասիրել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930