Բաժիններ՝

Լիտվայում կվերանվանվի Ռուսական դրամատիկական թատրոնը

Վիլնյուսի Ռուսական դրամատիկական թատրոնը վերանվանվելու է Վիլնյուսի հին թատրոն: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հաղորդել է Լիտվայի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

«Մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի հրամանագրով Լիտվայի Ռուսական դրամատիկական թատրոնի անվանումը կփոխվի՝ դառնալով Վիլնյուսի հին թատրոն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ մայիսին մշակույթի նախարարի ցուցումով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը նախարարին ներկայացրել է վերանվանման վերաբերյալ հանձնարարականները: «Աշխատանքային խումբն ընդգծել է, որ ռուսաց լեզվով խաղացող թատերական խումբը պետք է պահպանվի»,-հավելել են նախարարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս