Պապիկյանը կհանդիպի ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարության ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ:
Ընդ որում, Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե քանի օր է տևելու Պապիկյանի ամերիկյան այցը:
ՊՆ-ն չի մանրամասնել նաև այցի շրջանակում նախատեսված հանդիպումները:
Սուրեն Պապիկյանի խոսնակ Արամ Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այցի տևողությունը նշելը նպատակահարմար չեն համարում, սակայն պաշտպանության նախարարի այցի շրջանակում բոլոր հանդիպումների մասին տեղեկացվելու է, հաղորդագրություններ լինելու են:
Հարցին՝ արդյոք Սուրեն Պապիկյանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նախատեսվա՞ծ է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարների հետ հանդիպում, ՊՆ խոսնակը դրական պատասխան տվեց.
«ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպումներ կլինեն»:
Նշենք, որ Սուրեն Պապիկյանի հետ ԱՄՆ է մեկնել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արմեն Գյոզալյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և այլք: