Խարդախության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 7-ին բաժին է ներկայացել 28-ամյա Նարեկ Ա.-ն, որը հունվարի 6-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներին: