Բժիշկ-սննդաբանը բացահայտել է շաուրմայի օգուտները
Ընդունված է համարել, որ համեղ բաները չեն կարող առողջարար լինել։ Այդպես է նաև շաուրմայի դեպքում. դրա համեղ բաղադրիչները գործնականում նման հնարավորություն չեն տալիս: Բայց մի շտապեք եզրակացություններ անել: Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան խոսել է շաուրմայի օգտակարության մասին:
Բժշկի խոսքով՝ շաուրման չի կարող վնասել օրգանիզմին, քանի որ պահպանում է սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հավասարակշռությունը։ Դրա շնորհիվ արևելյան սնունդն ինքնին կարող է փոխարինել լիարժեք կերակուրին։ Դիանովան նույնիսկ կարծում է, որ երբեմն շաուրմա կարելի է ուտել ընթրիքին, սակայն հաճախ չարժե դա անել։
Շաուրմայի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ փողոցային պատրաստման ժամանակ սանիտարական չափանիշները հաճախ անտեսվում են: Նուրիա Դիանովան պնդում է, որ շաուրմայի ամենավնասակար բաղադրիչներն են սոուսները, մանանեխն ու թթու վարունգը։
Մասնագետը վստահ է, որ հանրաճանաչ ուտեստից առավելագույն օգուտ ստանալու համար անհրաժեշտ է այն ինքնուրույն պատրաստել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը