Դմիտրի Կեսայանց, Խոստովանություն
Դմիտրի Կեսայանց, Լևոն Աթոյանց
Հավատը, որ իրավացի ես, այն ուժն է, որը քեզ մղում է առաջ, օգնում դժվարին րոպեներին, ոգևորում, գոտեպնդում, որպեսզի նախքան գործն ավարտելը դուրս չգաս կենսական անհրաժեշտություն դարձած հունից, չմնաս կես ճանապարհին:
Սակայն հավատը նույնպես աստիճանաբար թուլանում է և կորցնում իր ուժը: Միչդեռ ֆիլմը հարկավոր է ավարտել: Գալիս է այն պահը, երբ մնում ես մենակ, օպերատորը, որի հետ աշխատում էիր, արդեն նոր ֆիլմ է նկարահանում, օգնականներդ դերասաններ են որոնում այլ կինոնկարի համար, իսկ դու, մոնտաժման մռայլ սենյակի պատերով աշխարհից կտրված, «ողբում ես խորտակված պատրանքներդ», մինչև վերջ սպառված ոգևորությունդ, մի խոսքով կյանքիդ երկամյա հատվածը: Եւ ցավ ես զգում` գիտակցելով, որ այդ բոլորի փոխարեն մնացել է ընդամենը ժապավենի մի շեղջ, և անվստահությունը կրծում է սիրտդ` արդյոք ժապավենը պահել-պահպանե՞լ է այն բոլորը, ինչ ապրել ես, զգացել ու կորցրել…
«ԷԿՐԱՆ», 1980/8
(Մեջբերում «Դմիտրի Կեսայանց» գրքույկից):