Բաժիններ՝

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ՃՈ-ն կիրականացնի ուժեղացված ծառայություն

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։

Միամսյակի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում: Նպատակը մեկն է՝ ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, տրանսպորտային միջոցների և հետիոտնի անխափան երթևեկը։

Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, համոզված եմ, որ մեր համատեղ գործողությունների շնորհիվ առավել կբարձրանա իրականացվող ծառայության արդյունավետությունը։

Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ու մաղթում նորանոր ձեռքբերումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031