Լավագույն նախաճաշը՝ աշխատանքային շաբաթը սկսելու համար
Բաղադրիչներ
1. Վարսակի փաթիլներ – 3 ճ/գ
2. Հատապտուղներ
3. Մեղր – 1 ճ/գ
4. Թթվասեր – 1 ճ/գ
5. Կաթ – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Ափսեի մեջ լցնել վարսակի փաթիլները, ավելացնել մեղրը և 150 մլ եռացրած ջուր լցնել: Թողնել թրմվի 3-5 րոպե:
2. Երբ վարսակը ուռչի, ավելացնել թթվասերը և հատապտուղները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը