«Ի՞նչ՝ «ադրբեջանցիների համար ՀՀ մուտք ապահովել դեպի Նախիջևան», եթե քո պետության ինքնիշխան տարածքի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից»․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանցիներին Հայաստանի ինքնիշխան տարածքից (41 քառ. կմ) դուրս հանելու հանձնարարական տալու փոխարեն՝ ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը հանձնարարում է՝ «ապահովել ադրբեջանցիների մուտքը ՀՀ սահմանով Նախիջեւան»։

Սյունիքով ճանապարհ տրամադրելու պատրաստակամությունը բավարար չէր երեւի, հիմա Տավուշով էլ է պատրաստ տալ։

Ի՞նչ ճանապարհ տալու մասին կարող է խոսք լինել, եթե քո ռազմագերիներին Բաքվում դատում են։

Ի՞նչ՝ «ադրբեջանցիների համար ՀՀ մուտք ապահովել դեպի Նախիջեւան», եթե քո պետության ինքնիշխան տարածքի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Անգրագիտությո՞ւն, ցինի՞զմ, պոպուլի՞զմ, թե՞ պետական շահերի դավաճանություն։

Դատեք ինքներդ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031