Ավստրիան հայտարարել է ռուսական գազից կախվածության կրճատման մասին

Ավստրիայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից նվազել է մինչև 50 տոկոս: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գևեսլերը։

«Մենք նվազեցրել ենք ռուսական բնական գազից կախվածությունը մինչև 50 տոկոս»,-նշել է նախարար:

Նա վստահեցրել է, որ կշարունակի ամբողջ ուժով աշխատել՝ ապահովելու Ավստրիային գազի մատակարարումն ու անկախությունը։ Նախարարի խոսքով՝ անցած մի քանի ամիսների ընթացքում կարևոր քայլեր են կատարել, և մինչև նոյեմբերի 1-ը գազի ռազմավարական ողջ պաշարը պահպանվելու է իրենց պահեստներում։ Սա անվտանգության բարձիկ կլինի՝ արտակարգ իրավիճակների դեպքում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031