Եվրոգոտում ռեցեսիան կսկսվի 2022 թվականի երկրորդ կեսին. Goldman Sachs

Եվրոգոտում տնտեսական անկումը կսկսվի մինչեւ 2022 թվականի վերջը: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, այս եզրակացությանն են հանգել ամերիկյան Goldman Sachs բանկի տնտեսագետները:

Փորձագետները նշել են, որ եվրոգոտում ռեցեսիան արդեն, հնարավոր է, տեղի է ունենում, իսկ հետո կսաստկանա եւ կտեւի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Երրորդ եռամսյակում այն կարող է կազմել 0,1 տոկոս, իսկ չորրորդում՝ 0,2 տոկոս, գրում է գործակալությունը:

Որպես անկման պատճառներ Bloomberg-ը նշում է էներգակիրների մատակարարումների ընդհատումները, համավարակից հետո վեկանգնման հետ կապված իրավիճակը եւ քաղաքական անկայությունն Իտալիայում:

«Ինչ վերաբերում է երկրներին, Գերմանիայում եւ Իտալիայում կլինի ակնհայտ ռեցեսիա երկրորդ կիսամյակում, մինչդեռ Իսպանիան եւ Ֆրանսիան (տնտեսությունները) կշարունակեն աճել»,- ասված է տնտեսագետների խմբի եզրակացության մեջ, որից մեջբերում է գործակալությունը:

Նրանց տվյալներով՝ Եվրոպայում ռեցեսիան կարող է ընդունել «ավելի կտրուկ» շրջադարձ, եթե դժվարություններ ծագեն գազի մատակարարումների հարցում կամ տնտեսական անկում սկսվի ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս