Բաժիններ՝

Այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ tert.am

Այրվածքաբանության ազգային կենտրոն այրվածքնեւով տեղափոխված ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարցին՝ որն է հրդեհի բռնկման պատճառը, Արամ Թորոսյանը պատասխանեց․

«Մարտական դիրքի վագոն-տնակում տեղադրված վառարանից կայծից է բռնկվել, հրդեհը մարելու ընթացքում էլ ստացել է այրվածքները»,- ասաց նա։

Առողջապահության նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Զինծառայողի մոտ առկա են 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս