Կոնվերս Բանկն առաջարկում է հիփոթեք՝ անշարժ գույքի ձեռքբերման գնի մինչև 100%-ի չափով

Կոնվերս Բանկը հայտարարում է սեփական ռեսուրսով հիփոթեքային վարկավորման մրցունակ պայմանների մասին: Բանկն առաջարկում է մինչև 20 տարի մարման ժամկետով, գնի մինչև 100%-ի չափով ֆինանսավորում անշարժ գույքի ձեռքբերման համար:

Ընդ որում, ֆինանսավորման չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում տան կամ բնակարանի ոչ թե լիկվիդային, այլ՝ ձեռքբերման գինը, ինչի շնորհիվ անշարժ գույքի ձեռբերման համար հավելյալ ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտությունը զգալիորեն նվազում է: Առաջարկի ևս մեկ առավելությունն այն է, որ, որոշ պայմանների համապատասխանելու դեպքում, պոտենցիալ վարկառուին կարող է առաջարկվել այլ՝ ավելի ցածր տոկոսադրույք:

Բանկում հայտնել են նաև, որ հիփոթեքային վարկավորման շրջանակում՝ ըստ ցանկության, հաճախորդը կարող է ստանալ Visa Classic կամ MasterCard Standard քարտ: Հաճախորդին կառաջարկվի նաև նաև մինչև 500,000 ՀՀ դրամի վարկային սահմանաչափ: Սահմանաչափի ժամկետը չի կարող գերազանցել հիփոթեքային վարկավորման ժամկետը, իսկ տոկոսագումար կհաշվարկվի միայն սահմանաչափի օգտագործված մասի համար:

Մանրամասները՝ այստեղ․

հեռախոսահամար՝ 010-511211:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս