Հենրիխ Մխիթարյանի մասին Եվրոպայում խոսում են, իսկ ռուս ֆուտբոլիստների մասին՝ ոչ․ Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան
Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Օմարի Տետրաձեն խոսել է այն մասին, որ ոչ այդքան շատ ռուս ֆուտբոլիստներ են հանդես գալիս արտասահմանյան ակումբներում։
«Այո, Գոլովինը ժամանակին տեղափոխվեց «Մոնակո», որի սեփականատերը ռուս էր։ Ալեքսանդր Գոլովինը հարգանքի է արժանի, լավ ֆուտբոլիստ է, բայց, ամեն դեպքում Հենրիխ Մխիթարյանի մասին խոսում են Եվրոպայում, իսկ ռուս ֆուտբոլիստների մասին՝ ոչ։
1990-ականներին ոչ թե ուղղակի պայմանագիր էին ստորագրում և նստում պահեստայինների նստարանին, այլ խաղում էին։ Իսկ հիմա միայն լուրեր են պտտվում․ Իվանովին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Բարսելանան»։ Բայց, արդյունքում բոլորն էլ ավարտում են կարիերան Ռուսաստանի առաջնությունում»,–Championat.com–ի հետ զրույցում ասել է նա։
Նա մտահոգություն է հայտնել, որ նախ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ ռուս ֆուտբոլիստներին չեն ցանկանում հրավիրել Եվրոպա։