Սյունիքի մասին Իրանի հայտարարության հասցեատերը նաև Հայաստանն էր
«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իրանը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է».
Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի հնչեցրած հայտարարությունը մեծ իրարանցում ու ոգևորություն առաջացրեց Հայաստանում: Ոգևորությունը, իհարկե, այդքան բուռն չէր լինի, եթե լայն տարածում գտներ նաև Խամենեիի գոհունակությունը «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձվելու» կապակցությամբ։ Բայց մենք ուզում ենք լսել ու տեսնել միայն այն, ինչը հաճելի է մեզ: Իրանի հայտարարությունը բոլորովին էլ ի պաշտպանություն Հայաստանի շահերի չէր, այլ առաջին հերթին՝ սեփական առաջնահերթությունների ընդգծում էր:
Իրանի հոգևոր առաջնորդը փաստացի զգուշացնում է ադրբեջանաթուրքական տանդեմին, որ իրենց համար անընդունելի է ցանկացած ոտնձգություն Սյունիքում հայ-իրանական սահմանի ուղղությամբ: Թեև ուղերձը հստակ ուղղված էր ադրբեջանաթուրքական տանդեմին, բայց քաղաքագետը վստահ է, որ այն ուներ նաև մեկ այլ հասցեատեր՝ Հայաստանի Հանրապետությունը:
Ընդհանուր առմամբ տարածաշրջանում բոլոր խոշոր խաղացողներն ունեն իրենց շահերը, Հայաստանին մնում է միայն ճիշտ կողմնորոշվել ու համադրել սեփական շահերը մյուսների շահերի հետ՝ աշխարհաքաղաքական հարաբերությունների խաչմերուկում մանրադրամ չդառնալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում