«Իրան-Պակիստան» գազատարի նախագծի իրագործումը կավարտվի 2015 թվականին
Pakistani Nation daily news-ի փոխանցմամբ՝ Պակիստանի իշխանությունները վերջնականապես հավանության են արժանացրել «Իրան-Պակիստան» գազատարի կառուցման նախագիծը:
Գազատարի պակիստանյան հատվածի կառուցման աշխատանքները մեկնարկելու են մոտ ժամանակներս, դրանց վրա ընդհանուր առմամբ ծախսվելու է 1.5 միլիարդ դոլար: Իրանի ու Պակիստանի միջև կնքված գազային պայմանագրով նախատեսված է, որ 2015 թվականին Իրանը Պակիստան է արտահանելու 7.8 միլիարդ խորանարդ մետր գազ:
Իրանը համաձայնել է տվյալ նախագծի իրագործմանը տրամադրել 500 միլիոն դոլար: «Իրան-Պակիստան» գազատարի նախագծի շրջանակներում նախատեսված է 700 կիլոմետրանոց գազատար կառուցել Պակիստանի տարածքում և 300 կիլոմետրանոց գազատար՝ Իրանի տարածքում: