«Սա երկու հայատյաց և ցեղասպան զավթիչներին հաճոյանալու ցուցիչ է, այլ կերպ մեկնաբանել չեմ կարող». Արմեն Ամիրջանյան

Արմեն Ամիրջանյանը ադրադառնալով  ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտք գործելու արգելքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում հայատյաց ադրբեջանի բռնապետը ստիպված էր սև խավիարով և նավթադոլարներով Եվրոպայում սենատրներ և տարբեր այլ կալիբրի չինովնիկներ գնել որպեսզի դիմակայի Հայկական արտաքին դիվանագիտական կորպուսի պահանջատիրությանը, այն է՝ Ազատ Արցախի Հանրապետության ճանաչում, իրենից բխող բոլոր հետևանքներով։

Բայց 2018թ֊ից ամեն բան փոխվեց, բաքվի բռնապետը այլևս ստիպված չէ մեծ գումարներ ծախսել, քանի որ ՀՀ ում ունի սիրելի գործընկեր, ով չի ընդիմանում իր խելագար պահանջներին և իր սրտով ամեն ինչ անում է, սկսած տարածքներ հանձնելուց մինչև Արցախի հարցից հրաժարում, ցեղասպանության հարցի լղոզում և այլն…
Հիմա հերթը հասավ Ֆրանսիայի ՀՅԴ անդամ, Հայոց Ցեղասպանության ճանաչման համար պայքարող առաջամարտիկ Մուրադ Փափազյանին։

Երեկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձնավորության ուղիղ ցուցումով արգելվել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն։

Սա ևս երկու հայատյաց և ցեղասպան զավթիչներին հաճոյանալու ցուցիչ է, այլ կերպ մեկնաբանել չեմ կարող։

Մանրամասները՝ Մուրադ Փափազյանի էջից
Երեւան հասայ երէկ եւ իմացայ, որ Հայաստան մուտքս արգիլուած է
———–
Սիրելի բարեկամներ,
Մեծ ցաւով կը տեղեկացնեմ, որ երէկ արգիլուեցաւ ինծի մտնել Հայաստան:

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով Հայաստանի մէջ կը նկատուիմ անբաղձալի տարր: Ոստիկանութիւնը առաջնորդեց զիս դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էի արդէն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին:

Գիտէի, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքս արգիլուած է եւ հիմա գիտցայ նաեւ, որ արգիլուած եմ Փաշինեանի Հայաստանի մէջ …
Հայաստանի, հայութեան ու Հայ Դատի համար 40 տարուան պայքարէ ետք նման կացութեան «արժանանալը» ուղղակի ցաւ կը պատճառէ զիս: Նիկոլ Փաշինեանի այս որոշումը յաւելեալ փաստ մըն է, որ ան իրեն տրուած պատասխանատուութեան բարձրութեան վրայ չէ: Ան ուժեղ է, երբ իր ոստիկանութենէն կը պահանջէ Հայ Դատի գործիչի մը վտարումը, բայց կը պատկերացնէ՞ք այս փոքրիկ ղեկավարը՝ Էրտողանին եւ Ալիեւին դիմաց:

Ուշ կամ կանուխ, Հայաստանի ժողովուրդը պիտի համոզուի, որ պէտք է ձերբազատիլ այս ղեկավարէն, որ ամէն ճիգ կ‘ընէ թուլացնելու Հայաստանը: Սփիւռքը նոյնպէս կը հասկնայ: Բայց արդէն ժամանակն է ըսելու. կանգ ա՛ռ»:

Տեսանյութեր

Լրահոս