Բաժիններ՝

Լապիդը և Բայդենն ավարտել են երկկողմ հանդիպումը Երուսաղեմում՝ քննարկելով Իրանի և անվտանգության հարցեր

Երուսաղեմում ավարտվել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի երկկողսմ հանդիպումը: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի անվտանգությունը եւ Իրանին հակազդումը:

«Մենք խոսեցինք (…) Սաուդյան Արաբիայի մասին, ավելի անվտանգ կոալիցիա կառուցելու փորձի մասին այստեղ՝ Մերձավոր Արեւելքում, որը վաղուց անհրաժեշտ է»,- ամփոփելով զրույցի արդյունքները՝ ասել է Լապիդը, որի խոսքը մեջբերում է The Times of Israel թերթը։

Զրույցի կարեւոր թեմա դարձավ հակազդումն իրանական միջուկային ծրագրին, շարունակել է նա: Ինչպես ընդգծել է Իսրայելի վարչապետը, կողմերը քննակել են «իրանական սպառնալիքը» եւ իրենց կարծիքով ճիշտ քայլերը, որոնք նպատակամղված են այն բանին, որպեսզի Թեհրանին թույլ չտրվի լրացնել միջուկային զենքը:

«Այդ բանում մեր տեսակետները համընկնում են»,- նշել է Լապիդը:

Իր հերթին Բայդենը Լապիդին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելի անվտանգությանը:

«Ես ասացի այն մյասին, թե որքան կարեւոր է Իսրայելի համար, իմ տեսակետով, ինտեգրացված լինել տարածաշրջանում եւ ավարտել այդ ինտագրացումը: (…) Մեր վարչակազմը եւ, ես կարծում եմ, ամերիկյան հասարակայնության ճնշող մեծամասնությունը, ոչ միայն իմ վարչակազում, լիովին հանձնառու ենք ձեր անվտանգությանը, (…) առանց որեւիցե կասկածի այդ հարցի շուրջ»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Բայդենը եւ Լապիդը չեն պատասխանել լրագրողների հարցերին, նշում է The Times of Israel-ը: Երկկողմ հանդիպման ավարտից հետո քաղաքական գործիչներն անցել են ընդլայնված կազմով խորհրդակցության՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ:

Ավելի ուշ սպասվում է I2U2 խմբի առցանց գագաթնաժողովը, որի մեջ մտնում են Իսրայելը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ ԱՄՆ-ը:

Դրանից հետո պլանավորված է Լապիդի եւ Բայդենի համատեղ մամուլի ասուլիսը: Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 13-ին ժամանել է Իսրայել՝ սկսելով պաշտոնն ստանձնելուց հետո առաջին մերձավորարեւելյան շրջագայությունը:

Հուլիսի 13-ից մինչեւ 16-ը նա կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս