Բաժիններ՝

Իրազեկում՝ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ

Պայմանավորված վերջին շրջանում հաճախակի դարձած հրդեհներով՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկում է տարածել: Իրազեկող հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային բուսածածկ և խոտածածկ վայրերում կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկին հիշեցնում է, որ անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։

Արգելվում է՝

նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ,

այրել չոր խոտի խոզանը (բացի վերահսկելի այրումից, որն իրականացվում է սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),

շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,

օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,

որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,

թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր,

բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հրդեհի բռնկման պատճառ լինել։

Հրդեհների կանխարգելման համար արգելվում է՝

Վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ այն միներալիզացված շերտով առանձնացնելով խոտածածկ հատվածից և վերջում մարել ջրով կամ` ծածկել հողով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս