Բաժիններ՝

Բերման ենթարկված երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

Հուլիսի 8-ին, ժամը 04.30-ին, Տիտոգրադյան փողոցում գիշերային ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 28-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ Խաղաղ Դոնի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ չորս անհայտ անձինք ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով վնասվածքներ, իսկ ինքը նրանցից մեկի մոտ նկատելով ատրճանակ՝ բահով խփել է նրան:

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 04.45-ին նշված անձինք Խաղաղ Դոնի փողոցում ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը, իսկ 35-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031