Բաժիններ՝

Բուլղարիայի վարչապետը հայտնել է 70 ռուս դիվանագետի՝ երկիրը լքելու մասին

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ հուլիսի 3-ին 70 ռուս դիվանագետ կարտաքսվի երկրից: Այս մասին տեղեկացնում է բուլղարական ազգային հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր այն ռուսների արտաքսման մասին, որոնք, ըստ նրա, աշխատել են հատուկ ծառայություններում և դիվանագիտական գործունեությունն օգտագործել են որպես քողարկող միջոց:

Ռուսաստանի ԱԳՆ-ն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս