Բաժիններ՝

Վրացական ազգային խոհանոցի թոփ-9

1. Նադուգի

Այս ուտեստի համար կաթնաշոռը ստանում են շիճուկի եռացման ճանապարհով: Ստացված կաթնաշոռը փաթաթում են սուլուգունի պանրի բարակ շերտերի մեջ և տալիս են պարկի տեսք:

2. Յախնե

Նուրբ գառան միսը՝ պատրաստված ընկուզային սոուսում, որը պարունակում է սխտոր, սոխ, համեմ և իմերեթական զաֆրան: Աջարիայում այս ուտեստը մատուցում են հարսանիքների ժամանակ:

3. Փխալի

Վրացական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է: Փխալիի հիմք կարող է հանդիսանալ ցանկացած բանջարեղեն կան կանաչեղեն, օրինակ՝ եղնջի տերևը, սպանախը, կարմիր բողկի, բազուկի, ծաղկակաղամբի տերևները: Միայն պետք է դրանց ավելացնել փխալիի համար ընկույզից և պղպեղից պատրաստված կծու սոուս՝ համեմած սխտորով, համեմով, սոխով, խմելի-սունելիով, աղով և գինու քացախով:

4. Բորանո

Աջարական ձվածեղ: Բաղադրիչները շատ պարզ են՝ իմերեթական պանիր, ձու, կաթ և կարագ: Թխվում է մոտ կես ժամ, հետո մատուցվում է՝ որպես կարկանդակ:

5. Աջաբսանդալի

Պատրաստվում է հատուկ բաղադրատոմսով. սմբուկ, լոլիկ, քաղցր պղպեղ, սոխ, սխտոր, համեմ, ռեհան, բուսական յուղ, աղ և պղպեղ: Ըստ ցանկության՝ կարելի է ավելացնել կարտոֆիլ և կծու պղպեղ:

6. Մճադի

Եգիպտացորենի ալյուրից պատրաստված քաղցրահամ բլիթ՝ տապակված խեցիի մեջ: Մատուցվում է տաք վիճակում իմերեթական պանրի հետ:

7. Կուճմաճի

Ավանդական վրացական ուտեստ՝ պատրաստված հավի լյարդով և սրտով: Սկզբում դրանք եփվում են, հետո տապակվում համեմի, պղպեղի, սխտորի, ընկույզի և նռան հյութի հետ:

8. Չկմերուլի

Հավի ճուտ՝ տապակված խեցիի մեջ, մատուցվում է մածունով և սխտորով:

9. Չաշուշուլի

Շոգեխաշած հորթի միս, պատրասվում է լոլիկով, տոմատի մածուկով, բուլղարական պղպեղով, ուցխո-սունելիով, իմերեթական զաֆրանով, համեմով և մեծ քանակության սոխով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս