Վրանները ապամոնտաժվել են, հայի դարդը՝ ոչ. Նիկոլը դա շատ լավ գիտի. Արմեն Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ հանրային դժգոհության խնդիրը վրաններով չի ապամոնտաժվել. վրաններն ապամոնտաժվել են, հայի դարդը, ցավը,  հայի արժանապատվությունը չի ապամոնտաժվել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ վստահեցնելով, որ Փաշինյանի բերած քաղաքական փաստարկների մեջ որևէ տրամաբանություն չկա:

Ընդդիմադիր քաղաքական գործիչն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ Փաշինյանի ելույթը տևել է 35 րոպե, որից 29 րոպեն խոսել է անցյալից՝ համոզելով, որ իր ելույթի նպատակն ապագայի մասին խոսելն էր:

«Դեռ վերջում էլ ասում է՝ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, բայց ես ձեզ խաղաղություն չեմ երաշխավորում», այսինքն՝ հասկանում ե՞ք, մենք միասին նստել ենք մի ավտոբուս, որի վարորդը քշելու իրավունք չունի, հարբած է և ասում է՝ ճամփա ենք ընկնում, բայց մենք չենք երաշխավորում, որ տեղ կհասնենք, ու դուք հանդուրժում եք այդպիսի վարորդի, մենք ենք հանդուրժում»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930