Բանակից մտահոգիչ ահազանգեր են հնչում. Հայկ Կիսեբլյան
Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բանակից մտահոգիչ ահազանգեր են հնչում։ Նիկոլական տասովչիկներն են դիրքերում ու զորամասերում «որոշում ու պռախոդ տալիս»։ Դիրքերն ու զորամասերը բառդակի են վերածել։ Զինվորները չեն ենթարկվում հրամանատարներին, ծառայություն են իրականացնում հողաթափիկներով…
Այն որ նիկոլական, ՔՊ-ական տասովչիկները կարողանում են անարգել տեսանյութեր հրապարակել զորամասերից ու դիրքերից, ահաբեկել ու հայհոյել ընդդիմադիրներին ու փառաբանել իրենց վարչապետին` տեսնում էինք վաղուց։ Սակայն փաստորեն դա «այսբերգի» միայն երևացող մասն է»։