Բաժիններ՝

Վրաստանի առողջապահության նախարարությունը թանկարժեք դեղամիջոց է գնել ծանր հիվանդների համար

Վրաստանի առողջապահության նախարարությունը թանկարժեք պատրաստուկ է գնել մեջքի մկանային ատրոֆիա (ՄՄԱ) ունեցող հիվանդների կյանքը երկարացնելու եւ նրանց կյանքի որակը բարձրացնելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Առողջության ազգային գործակալությունը:

Մեջքի մկանային ատրոֆիան ժառանգական հիվանդություն է, որի դեպքում տեղի է ունենում ողնուղեղի նյարդային բջիջների ֆունկցիայի խանգարում, որն առաջացնում է մկանների թուլության աստիճանական զարգացում, դրանց ատրոֆիա եւ արդյունքում՝ հիվանդի անշարժացում:

Հազվադեպ հիվանդությունների կառավարման պետական ծրագիրը նոր բաղադրիչով համալրելու շնորհիվ հիվանդները կկարողանան «էվրիսդի» ստանալ միանգամայն անվճար:

Երկրի առողջապահության նախարարությունն այդ պատրաստուկի խմբաքանակը գնելու համար հատկացրել է մոտավորապես 10 միլիոն լարի (շուրջ 3,3 միլիոն դոլար): Ի տարբերություն նմանօրինակների, «էվրիսդի»-ն կարելի է ընդունել նաեւ տանը:

Դրա համար հարկավոր էգրանցվել Առողջության ազգային գործակալությունում: Դեղամիջոցը կտրվի դեղատներում հիվանդի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Մինչեւ այժմ «էվրիսդի»-ի բարձր գնի պատճառով ՄՄԱ-ով հիվանդների համար դեղորայքային բուժումը Վրաստանում եղել է անհասանելի, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930