40 հոգի հազիվ առաջադրվի ՔՊ վարչության անդամի համար. այսօր վերջնաժամկետն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին, ինչպես հայտնի է, համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության ընտրության օրակարգով։ Մայիսի 31-ը վարչության անդամության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի օրն է։ Հիշեցնենք, որ գործող 21 հոգանոց վարչությունը դառնալու է 15 հոգանոց։

Մեր աղբյուրներն ասում են, որ հազիվ 40 թեկնածու առաջադրվի, մինչդեռ նախորդ անգամ 20 տեղի համար 65 հոգի էր պայքարում։ Հետաքրքրությունը մարել է ոչ միայն վարչության թվակազմի կրճատման, այլեւ այն պատճառով, որ ներսում կասկածներ ունեն, թե նախապես որոշված են կուսակցական վերնախավում տեղ գտնող անձինք՝ անգամ եթե առաջադրվեն, չեն ընտրվի։

Ոմանք արդեն պատկերացնում են, թե ովքեր կլինեն վարչությունում եւ ովքեր դուրս կմնան, բնականաբար՝ վարչության կազմում կլինեն Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Արփի Դավոյանը, Ռոմանոս Պետրոսյանը։ Երկրորդ կինը կլինի Նազելի Բաղդասարյանը։ Չի բացառվում, որ վարչության կազմում ընդգրկեն նաեւ գլխավոր ուսապարկ Վահագն Ալեքսանյանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031