Բաժիններ՝

Հովհաննես Բաչկովը Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն է

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երեք անգամ դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն` պատմական արդյունք գրանցելով հայկական բռնցքամարտի պատմության մեջ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումընթացող Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովըմրցեց Ֆրանսիայից Լունես Համրաուն հետ: Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով:

Հովհաննես Բաչկովը երրորդ հայ բռնցքամարտիկն է, ով երեք անգամ դարձել է Եվրոպայիչեմպիոն: Հայ բռնցքամարտիկներից քչերին է հաջողվել երեք անգամ դառնալ Եվրոպայի առաջնության չեմպիոն` Վլադիմիր Ենգիբարյանին` 1955թ., 1957թ., 1959թ. և ԻսրայելՀակոբկոխյանին` 1985թ., 1989թ., 1991թ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս