Մի խումբ թուրք բարձրաստիճան զինվորականներ այցելել են Ադրբեջան
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև մի խումբ այլ բարձրաստիճան զինվորականներ մայիսի 29-ին այցելել են Ադրբեջան։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Այցի շրջանակներում թուրք զինվորականները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, ինչպես նաեւ նրա ուղեկցությամբ այցելել Թագիևի ավիաբազա և ծանոթացել աշխատանքներին։