Բաժիններ՝

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում «Թաքնված ջրվեժ»–ում կնոջ ընկնելու և նրա ընկերոջ դին հայտնաբերելու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 28-ին` ժամը 17:25-ին, որով 28-ամյա կինը հայտնել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում իր ընկերոջ անհայտ կորելու մասին:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, վերոհիշյալ 28-ամյա կինն ընկերոջ հետ արշավի է մեկնել «Թաքնված ջրվեժ»-ի ուղղությամբ, որտեղ կինը սայթաքել և ընկել է ջուրը, սակայն կարողացել է դուրս գալ՝ օգնության կանչելով ընկերոջը, ումից որևէ արձագանք չի ստացել:

ՀՀ ԱԻՆ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում 2022թ. մայիսի 29-ին՝ ժամը 07:25-ին, նշված վայրում` ջրի մեջ, հայտնաբերվել է երիտասարդի դին:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս