Բաժիններ՝

Կոելյուի վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը համալրել է երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկը

Հանրահայտ բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումն այժմ հնարավոր է դիտել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում:

Մեկ գործողությամբ դրաման բեմադրել է Արթուր Սարիբեկյանը, որի խոսքով՝ ստեղծագործության մեջ տեսել է այն, ինչ ցանկացել է փոխանցել թատերասերներին:

«Այս բեմադրությամբ ուզում ենք ասել, որ պետք է ապրել, ապրել, ապրել, ժամանակ չկորցնել ու ասել, որ սիրում ես»,- նշում է ռեժիսորը:

Խոսելով Հ. Պարոնյանի անվան թատրոնում առաջին անգամ աշխատելու մասին՝ Սարիբեկյանն ասում է, որ դերասանական խումբն անասելի հետաքրքիր է, պլաստիկ, իսկ թատրոնն էլ գաղափարներն իրականացնելու ու կայացած աշխատանքը ներկայացնելու հնարավորություն է տալիս:

Ներկայացման մեջ զբաղված են Մարիամ Ղազանչյանը, Ռոբերտ Ղամբարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ավո Խալաթյանը, Արթուր Կարապետյանը, Սաթենիկ Հախնազարյանը: Նկարիչն է Մարիամ Մուրադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս