«Եթե մեր շարժումը հաջողի, ես որևէ պաշտոնի չեմ հավակնում». Լևոն Քոչարյան

«Այստեղ հավաքված մարդիկ պետք է հասկական՝ կիսո՞ւմ են այս փաստաթուղթը, թե՞ ոչ։ Եթե չեն կիսում, ապա ինչն է խնդիրը։ Եվ եթե մեր քաղաքացիներից մարդիկ կան, որոնք չեն հասկանում սրանց իրական դեմքը, իրական նպատակները և թուրքամետ լինելը՝ սրանով կհասկանան»,- Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Լևոն Քոչարյանը։

Ըստ նրա, այն մարդիկ, որոնք չեն կիսում իրենց առաջնորդների կարծիքը, այսինքն՝ իշխանության, ապա հնարավորություն ունեն բարձրաձայնելու, որ չեն կիսում։

Ինչ վերաբերում է  այն քննադատություններին, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ ոստիկանությունը բիրտ ուժ է  կիրառել, Լևոն Քոչարյանը չընդունեց այդ  քննադատությունը՝ հիմնավորելով.

«Եթե եղել է ժամանակ, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, ապա դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ պայքարեմ թրքացման դեմ, պայքարեմ նրա համար, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Դրանք այսօր մեր գլխավոր օրակարգից շեղող բաներ են։ Մի կողմ ենք դնում ամեն ինչ, մենք երկիր ենք կորցնում։

Ես որևէ պաշտոնի չեմ հավակնում, եթե մեր շարժումը հաջողի, ես չեմ պլանավորում որևէ պաշտոնի հավակնել»,- հավելեց Լևոն Քոչարյանը։

Նշեմ, որ այսօր առավոտյան ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակից երթով գնացել են դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք՝ պահաջելու այնտեղ աշխատող պաշտոնյաներից դիրքորոշում արտահայտել այն հայտարարության վերաբերյալ, որն ընդունել են օրերս Ֆրանսիայի հրապարակում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս