ԱԽՏ-ում կայունության պաշտպանությունը տարածաշրջանի երկրների ընդհանուր պատասխանատվությունն է
Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) խաղաղության եւ կայունության պաշտպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր ձգտումն է եւ ընդհանուր պատասխանատվությունը: Մայիսի 30-ին այդ մասին հայտարարել էՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը՝ Չինաստանի եւ Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների արտաքին գործերի նախարարների 2-րդ հանդիպման մասնակիցներին հղած գրավոր ուղերձում, հանդիպում, որը տեղի էւնենում Ֆիջիում:
«Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պաշտպանությունը, ինչպես նաեւ աջակցությունը բոլոր պետությունների զարգացմանն ու բարգավաճմանը տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցանկությունն է եւ տարածաշրջանի երկրների ընդհանուր պատասխանատվությունը»,- մեջբերում է անում ուղերձի տեքստից Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ինչպես նշել է Սի Ծինպինը, չնայած միջազգային իրադրությունում փոփոխություններին, Չնաստանը միշտ լավ ընկեր է եղել Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների համար, լավ բարեկամ, որն օգնել է հաղթահարելու դժվարությունները: Նա նաեւ նշել է, որ 2021 թվականին պաշտոնապես սահմանվեց Չինաստանի եւ Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման մեքանիզմը, որն «ստեղծեց նոր հարթակ երկխոսության ամրապնդման, փոխադարձ վստահության ուժեղացման եւ համագործակցության խթանման համամր ՉԺՀ-ի եւ Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների միջեւ»:
«Չինաստանը պատրաստ է աշխատելու Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների հետ, ամրապնդելու վստահությունը մարտահրավերների համատեղ հաղթահարման գործում, հասնելու փոխհամաձայնության համատեղ զարգացման համար, միավորելու ջանքերը լավագույն ապագայի ստեղծման համար»,- ընդգծել է Սի Ծինպինը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: