«Այսօր, ի նշան շարունակվող կապիտուլյացիոն քաղաքականության դեմ բողոքի, փակել էին նաև Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի մերձակա ավտոմայրուղին»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Այսօր համաժողովրդական շարժման մասնակիցները, ի նշան շարունակվող կապիտուլյացիոն քաղաքականության դեմ բողոքի, փակել էին նաև Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի մերձակա ավտոմայրուղին:
Դա Հայաստան-Վրաստան մայրուղու այն հատվածն է, որն ըստ Նիկոլի կողմից տարվող քաղաքականության, որպես «ադրբեջանական անկլավ»` պատրաստվում են տալ թշնամուն:
Ոստիկանները պարտադրեցին բացել ճանապարհը, լա իմանալով, որ որոշ ժամանակ հետո, իրենք ևս այդտեղով չեն անցնելու, կամ էլ թշնամու առաջ վիզները ծուռ, ստորացված ու անարգված կանգնելու են սպասեն թուրքի «բարեհաճությանը»:
Քանի շատ ուշ չէ, Նիկոլը պետք է հեռացվի իշխանությունից: Դա նաև ոստիկանների ընտանիքների շահերից է բխում: Ափսոս, որ հասկանում են այդ ամենն ու շարունակում են «ծառայել» ի վնաս Հայաստան պետության»: