Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը լքում է պայքարը

Երևանի Կարենի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Հայաստանի հավաքականից Համբարձում Հակոբյանն իր երկրորդ մենամարտում` քառորդ եզրափակիչում, մրցեց Խորվաթիայի ներկայացուցիչ Լուկա Պլանտիչի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 5:0 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել և նվազագույնը բրոնզե մեդալ ապահովել Հովհաննես Բաչկովը, սակայն պարտություն են կրել Արթուր Հովհաննիսյանը և Բարեղամ Հարությունյանը:

Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս