ԵԱՏՄ-ի երկրները մտադիր են մայիսի 29-ը հայտարարել Եվրասիական տնտեսական միության օր
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մտադիր են մայիսի 29-ը հայտարարել ԵԱՏՄ-ի օր: Մայիսի 27-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի առցանց նիստում այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
«Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել ձեզ Եվրասիական տնտեսական հանձանաժողովի ստեղծման 10-ամյակի եւ գալիք ԵԱՏՄ-ի օրվա առթիվ, որն այսօր մենք պլանավորում ենք սահմանել մայիսի 29-ին»,- դիմելով նիստի մասնակիցներին՝ ասել է Ղրղզստանի պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ մայիսի 29-ը ԵԱՏՄ-ի օր հայտրարելու որոշումը կապված է միության ստեղծման շուրջ «համաձայնագրի ստորագրման օրվա» հետ:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարներն, ինչպես նաեւ որպես դիտորդներ Ուզբեկստանի եւ Կուբայի ղեկավարները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ է համարում մայիսի 29-ը ԵԱՏՄ-ի օր հայտարարելը: Ութ տարի առաջ այդ օրը ստորագրվեց ԵԱՏՄ-ի մասին հիմնարար պայմանագիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: