ՆԱՏՕ-ի երկրների ռազմանավերը Հելսինկի կժամանեն մայիսի 27-ին
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ռազմանավերը Ֆինալանդիայի մայրաքաղաք Հելսինկիի նավահանգիստ կմտնեն մայիսի 27-ին: Այդ մասին ասված է հանրապետության ռազմածովային նավատորմի՝ մայիսի 27-ին տարածված հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու նավ՝ Gravely եւ Gunston Hall ավիակիրները, ինչպես նաեւ ֆրանսիական Latouche-Treville նավը 2022 թվականի մայիսի 27-ից մինչեւ 30-ը կգտնվեն Հելսինկիում»,- ասված է այնտեղ: Միաժամանակ մայրաքաղաքի Հեռնեսաարի նավահանգստում է Գերմանիայի ռազմածովային ուժերի Sachsen նավը, որն այնտեղ է ժամանել չորեքշաբթի օրը: ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի նավերի մուտքը Հելսինկիի նավահանգիստ տեղի է ունենում դաշինքի երկրների հետ հանրապետության ռազմածովային ուժերի ավելի վաղ տեղի ունեցած համատեղ վարժանքների ֆոնին, հավելում են ֆինն զինվորականները:
Ավելի վաղ Ֆինլանդիան եւ ՆԱՏՕ-ն կնքել են փոխադարձ տեխնիկական համաձայնագիր ընդունող կողմի աջակցության շուրջ, որը, հանրապետության պաշտպանության նախարար Անտտի Կայկոնենի խոսքով, կոչված է հանրապետությանը թույլ տալու «արդյունավետ կերպով ռազմական օգնություն ստանալ» ՆԱՏՕ-ի կողմից: Մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին կից Ֆինալանդիայի եւ Շվեդիայի դեսպաններ Կլաուս Կորհոնենը եւ Աքսել Վեռնհոֆը գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին են հանձնել դաշինքին իրենց պետությունների անդամակցության հայտերը:
Մայիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում նախազգուշացրել է Մոսկվայի պատասխան արձագանքի մասին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ընդլայնմանը: Ըստ որում Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ դրանց անդամակցությունը դաշինքին անմիջական սպառնալիք չի ստեղծում ՌԴ-ի համար, քանի որ Մոսկվան խնդիրներ չունի այդ երկների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: