Բաժիններ՝

Ճապոնիան 30 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի իշխանություններին կուղարկի 30 տոննա քաշով մարդասիրական օգնության խմբաքանակ, որի մեջ կմտնեն առարկաներ եւ սարքեր, որոնք օգտագործվում են փրկարարական գործողություններ իրականացնելիս:

Այդ մասին ասված է մայիսի 27-ին Ճապոնիայի ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Մասնավորապես, Տոկիոն Կիեւին կհանձնի հրշեջների արտահագուստ, ռացիա եւ արբանյակային հեռախոսներ: Սպասվում է, որ խմբաքանակը մինչեւ ամսվա վերջը կուղակվի Լեհաստան՝ Ուկրաինայի իշխանություններին հետագա հանձնման համար: Մայիսի 19-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել կրկնապատկել ֆինանսական օգնության գումարն Ուկրաինայի հումանիտար կարիքների համար՝ այն հասցնելով մինչեւ 600 միլիոն դոլարի նշագծին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031