Բաժիններ՝

Ավստրիայի ԱԳՆ-ն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ապագան համարել է շատ հեռավոր

Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ապագան շատ հեռավոր է, Բրյուսելը դա չի խոստացել: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը:

Գերմանական Welt թերթին տված հարցազրույցում Շալենբերգը հանդես է եկել Արեւմտյան Բալկանների, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի՝ Եվրամիությանն աստիճանաբար ինտեգրացման օգտին:

«Դա հնարավոր է: ԵՄ-ի 27 երկրները կկարողանան Արեւմտյան Բալկանների կամ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ներկայացուցիչների հետ խորհրդակցել իրենց կանոնավոր հանդիպումներից երկու-երեք ժամ առաջ»,-ասել է Շալենբերգը, հավելելով, որ այդ պետություններն զբաղվելու են կոնկրետ հարցերով, բայց որոշումները վերջին հաշվով լինելու են ԵՄ-ի պետություններինը:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ԵՄ-ի կողմից անդամակցության խոստում չկա», ընդգծել է Ավստրիայի ԱԳ նախարարը:

«ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը, եթե այն առհասարակ կայանա, միեւնույն է՝ շատ ու շատ հեռու է»,-նշել է նա: ԵՄ-ն պետք էՈւկրաինային հստակ ազդանշան տա, նշել է Շալենբերգը:

«Երկիրը եվրոպական կենսակերպի մի մասն է եւ ամրագրված է արժեքների մեր հանրակցությանը: Տեսնենք՝ ինչպես դա տեղի կունենա: Ես կասկածում եմ, որ թեկնածու երկրի կարգավիճակը միակ որոշումն է Ուկրաինայի համար»,-եզրափակել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս