Իրավիճակը փոխելու միակ միջոցը փողոց դուրս գալն է. Ասպրամ Կրպեյան

Ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը վստահ է՝ այն բոլոր բանակցային գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում, որևէ կերպ չեն ներկայացնում հայ ժողովրդի և հայկական պետականության շահերը: Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը մանրամասնեց. «Մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ բանակցվում է մեր ապագային, մեր ինքնությանը, մեր հայրենիքին վերաբերող շատ կարևոր իրողություններ, բայց դրանում մենք ներկայացված չենք, մեր խոսքը ներկայացված չի. մեր փոխարեն այդ գործընթացում ներգրավված են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը ներկայացնող հանցախմբի ներկայացուցիչներ:

Այն շարժումը, որի ականատեսն ենք այսօր, ցցուն վկայությունն է, թե ինչպես պիտի արժանապատիվ հայ մարդն իր անհամաձայնությունը հայտնի այս իրողություններին, ինչպես պիտի յուրաքանչյուր հայ մարդ ստանձնի պատասխանատվություն իր ապագայի, իր երկրի սահմանների պաշտպանության հարցում և ստանձնելով այդ պատասխանատվությունը՝ պիտի լինի կերտողը այդ ապագայի:

Այո, այս իրավիճակում միակ միջոցը բեկելու, կանխելու՝ փողոց դուրս գալն է»:

Տեսանյութեր

Լրահոս