Այս իշխանությանը կարող ենք հեռացնել հանրային ճնշման ներքո. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում ի պատասխան քաղաքացու հարցի՝ մանրամասնեց շարժման էությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նախ շեշտեց, որ իրավիճակը բարդ է, քանի որ ցավալի է ոչ միայն պարտությունը, այլև այն, որ երկրի իշխանությունները ոչ մի հետևություն չեն արել դրանից:

«Ամբողջ պատերազմի պարտության ընթացքը, նահանջը խրախուսել են և խրախուսել են ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաև հիմա էլ խրախուսում են, նաև հետևություններ չեն արել դրանից՝ գտնվելով Ադրբեջանի, Թուրքիայի, նրանց իշխանությունների ճնշման ներքո՝ հայ ժողովրդին տանում են ինքնիշխանության վերջնական կորստի: Դա է պատճառը, որ մենք մեր շարժման համար ընտրել ենք կարգախոս՝ «Ո՛չ Հայաստանի թրքացմանը» և «Ո՛չ Արցախի հայաթափմանը»,- մանրամասնեց նա:

Ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ շարժման հիմնական նպատակը հանրային ճնշումներն են,  և այդ հանրային ճնշման ներքո  այս իշխանություններին կարող են հեռացնել:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ այդ առումով շարժումը հասել է մի բնագծի, որտեղ  հիմնական ուժը հավաքագրել են, ու պետք է վճռականություն ցուցաբերել, որպեսզի առավել մեծ համախմբում լինի:

Տեսանյութեր

Լրահոս