Բաժիններ՝

Մոլդովայում հանրահավաքներ են անցկացվում բռնաճնշումների դեմ

Մոլդովայի Հանրապետության ընդդիմադիր Սոցիալիսների կուսակցությունը (ՄՀՍԿ) բողոքի ակցիա է սկսել Քիշնեւում, խորհրդարանի շենքի առջեւ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Առայժմ հանրահավաքին հավաքվել են մի քանի հարյուր ցուցարարներ: Բայց, դատելով կազմակերպիչների հայտարարություններից, գյուղերից ու շրջաններից ժամանում են նոր մասնակիցներ: Ոստիկանությունը շրջապատել է խորհրդարանի շենքը եւ ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացումներին: Բողոքողների գործողություններին նրանք չեն միջամտում:

Հավաքվածները պլակատներ են բարձրացրել «Կառավարության հրաժարական», «Ո՛չ գների աճին», «Ազատություն Դոդոնին», «Ո՛չ հեռուստատեսային արդարադատությանը» եւ այլ կարգախոսներով: «Երկրում տեղի է ունենում տնտեսական ճգնաժամ, աճում է աղքատության մակարդակը, մարդիկ շարունակում են հեռանալ հայրենիքից, իսկ կառավարող ռեժիմն իրականացնում է քաղաքական բռնաճնշումներ»,-ասել է ՌԻԱ Նովոստիի թղթակցին ասել է Քիշնեւի քաղաքային ժողովի սոցիալիստ պատգամավոր Ալեքսանդր Օդինցովը: Սոցիալիստները հայտարարել են, որ բողոքները կանցկացվեն ամբողջ երկրում:

Նախօրյակին հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները 72 ժամով ձերբակալել են երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին, որին իշխանությունները կասկածում են պասսիվ կոռուպցիայի, անօրինական հարստանալու, կուսակցությունը հանցավոր կազմակերպության հաշվին ֆինանսավորելու եւ հայրենիքին դավաճանության մեջ: Մայիսի 24-ին ՄՀՍԿ-ի եւ երկրի նախկին առաջնորդի տանն անցկացվել են խուզարկություններ եւ հետաքննչական միջոցառումներ: Սոցիալիստների կուսակցության ղեկավարությունն իր կողմնակիցներին կոչ է արել՝ ակցիայի դուրս գալ ի պաշտպանություն Դոդոնի: Ավելի ուշ ՄՀՍԿ-ն հայտարարել է մայիսի 25-ին զանգվածային բողոքներ անցկացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս