Բաժիններ՝

Նիդեռլանդները Գերմանիային և Ֆրանսիային զիջումների կոչ է արել հանուն ԵՄ-ի շահերի

Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է իրենց արտաքին քաղաքական ուղեգծում զիջումներ անեն՝ Եվրամիության շահերը պաշտպանելու համար: Մայիսի 25-ին այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Ֆրանիսիան, Գերմանիան պետք է իրենց դիրքերը զիջեն այն հարցում, ինչ վերաբերում է արտաքին քաղաքաան ուղեգծին, որովհետեւ եթե նրանք պաշտպանեն սոսկ իրենց դիրքորոշումներն, ապա ԵՄ-ի համար դժվար կլինի հանդես գալ միասնական ճակատով,- նշել է նա:- Կարծում եմ, որ դա ամենամեծ մարտահրավերն է մեզ համար»:«Ես չեմ ասում այն մասին, թե երկրները չպետք է հետեւեն իրենց քաղաքականությանը, բայց մեզ անհրաժեշտ է հանդես գալ միասնական ճակատով, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ավելի շատ համակարգենք մեր ջանքերը»,- ընդգծել էՌյուտտեն:

Եվրամիությունն իսկական աշխարհաքաղաքական խաղորդ դառնալու համար Միությանը, վարչապետի կարծիքով, նաեւ անհրաժեշտ է «ավելի շատ միջոցներ ներդնել պաշտպանության բնագավառում եւ այդ ոլորտում ծախսերը բարձրացնել առնվազն մինչեւ համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը»: Բացի դրանից, գտնում է Հոլանդիայի կառավարության ղեկավարը, ԵՄ-ն պետք է ամրապնդի ներքին շուկան, ձեռնարկի տնտեսության բարենորոգման եւ ազատականացման միջոցներ՝ ներուժը լիովին բանալու հնարավորությունների ստեղծման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս