Երկրում իրապես իրավիճակ է փոխվել. Արթուր Վանեցյան

«Նրանք իրապես տագնապած են, խուճապի մեջ են: Իրավիճակ է երկրում փոխվել. երբ երթեր են իրականացվում, ճանապարհներ են փակվում և այլն, մեր քաղաքացիները, որոնք փաստացի երթի մեջ չեն կամ հանրահավաքի  չեն մասնակցում, ողջունում են մեզ: Հիմա մենք, արդեն 2.5-3 ժամ է՝ փակել ենք Բաղրամյան պողոտան, երբ շարժվենք, կտեսնեք, որ այնտեղ կանգնած և սպասող մարդիկ ոչ թե դժգոհում են, այլ ողջունում են»,- անդրադառնալով իշխանությունների կողմից ընդդիմության ակցիաների հանդեպ հանրային տրամադրությունների մասին հայտարարություններին՝ նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը համոզված է՝ այս իշխանության ներկայացուցիչների համար իշխանությունը եղել է անհասանելի, վեհ արժեք, ու երբ այսօր հասել են դրան՝ այն ընդունել են ոչ թե որպես պատասխանատվություն և երկրին ծառայելու հրամայական, այլ իրենց անձնական բարեկեցությունը լավացնելու միջոց:

«Նրանք չեն կարող իրենց զրկել իշխանությունից, որովհետև իշխանությունն իրենց համար բացառապես իրենց անձնական բարեկեցությունը բարելավելու միջոց է, և այս պարագայում արդեն՝ անձնական անվտագությունն ապահովելու միջոց, որովհետև տեսնում եք, որ այս իշխանությունները, սկսած վարչապետի աթոռը զբաղեցնող անձից՝ վերջացրած մինչև վերջին պաշտոնյա, թաքնվում են ոստիկանական ուժերի հետևում»,- հավելեց ընդդիմադիր գործիչը:

Տեսանյութեր

Լրահոս