Անվտանգության խորհրդի շենքի մոտ իրավիճակը լարվեց. տեղում է Արթուր Խուդինյանը

Շուրջ մեկ ժամ առաջ ընդդիմության անդամներն ու համակիրները շրջափակեցին նաև ՀՀ Անվտանգության խորհրդի շենքը։ Այստեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակվել, ներկա էր նաև Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանը: Նշենք, որ մինչ այդ շրջափակել էին նաև նախագահականի շենքը։

ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը, դիմելով ակցիայի մասնակիցներին, զգուշացրեց.

«Ով ոստիկանների վրա բան շպրտի, վիրավորի և այլն, մեր ակցիայի մասնակիցը չի: Մեր մեջ կան սադրիչներ, որոնք ինչ-որ բաներ են նետում ոստիկանների վրա. այդ մարդիկ մեզ հետ կապ չունեն, մեր ակցիայի մասնակիցները չեն: Կոչ եմ անում նաև ոստիկաններին՝ ուշադիր լինել, այդ սադրիչներին հանել խաղաղ ցուցարարների շարքերից»:

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել էին նախագահական նստավայրը։  Արդեն 1 ժամից ավելի է, ինչ փակ են նաև ՀՀ նախագահի նստավայրի բոլոր մուտքերն ու ելքերը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այս պահին երկրում չէ. Դավոսում մասնակցում է տնտեսական համաժողովին։

 

Տեսանյութեր

Լրահոս