Twitter-ի թուրք օգտատերերը ծաղրում են Թուրքիայի արդարադատության նախարարին

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հայտարարությունն այն մասին, որ թե ինչ պատճառով են հետաքննություններ սկսվում Twitter սոցիալական ցանցում գրառում անող Թուրքիայի քաղաքացիների դեմ, դարձել է ծաղրի առարկա թուրք օգտատերերի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ասում են՝ «Twitter-ում գրառում է արել, կյանքը մթնել է»։ Կա՞ արդյոք Աստծո որևէ մի ծառա, որի դեմ հետաքննություն է սկսվել գրառում անելու համար։ Չկա՛։ Այդ դեպքում պետք է հարցնել՝ «Բայց, ախր, այդ ի՞նչ բովանդակություն ունի այդ գրառումը։ Հետաքննությունը հենց դրա համար է սկսվում»,- հայտարարել էր Բոզդաղը։

Նրա այս խոսքերին ի պատասխան՝ Twitter-ի թուրքական տիրույթում օգտատերերից շատերը սկսել են հիշեցնել սոցցանցային գրառման պատճառով իրենց ստացած պատիժները, իսկ ոմանք էլ՝ ծաղրել են՝ պարզապես գրելով «դատարկ թվիթ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031