«Սա վերջն է, հասկանո՞ւմ եք․․․ Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս ո՞ւր հասանք։
Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախության ճանաչումից, իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։
Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։
Սա վերջն է, հասկանո՞ւմ եք։
Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։
Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։
Նիկոլին իշխանության հանդուրժելն այլեւս հավասարազոր է պետականակործանման։
Ո՞ւր եք հայ սուտ «հայրենասերներ,«երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։
Դեռ ոչ նախկի՞ն եք ասում։
Շարունակեք նույն ոգով ու շուտով վերջնականապես կհայտնվեք «երջանիկ թուրքական աշխարհում»։
Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին։
Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։
Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։
Ասելո՞ւ եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ, սաղ տվեց, մենք էլ«30 արծաթով» ծափահարո՞ւմ էինք»։