Ազգերի ինքնորոշո՞ւմ, թե՞ իրավունքների ու անվտանգության երաշխիք. ինչպես է Փաշինյանը հանձնում Արցախը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում բազմաբնույթ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտում, Կոնգրեսում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում,  սակայն այդ հանդիպումներին խոսք անգամ չի եղել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:

Օրեր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե այս իշխանությունը բացառո՞ւմ է Արցախը Ադրբեջանի կազմում և ի՞նչ դիրքորոշում ունի, ի վերջո, Արցախի կարգավիճակի վերաբերյալ, նշել է. «Մենք ասում ենք, որ առաջնայինը անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն է: Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն: Հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը, և մենք հենց այս օրակարգով ենք գնում բանակցությունների»:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արցախի հարցի կարգավորման օրակարգից հանել է ազգերի ինքնորոշման կարևորագույն սկզբունքը և այն փոխարինել է «արցախահայության իրավունքներ» տերմինով:

Ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ կարող են լինել քաղաքական գծի կտրուկ փոփոխությունից, շահելու՞, թե՞ կորցնելու են սրանից Արցախն ու Հայաստանը, և ո՞րն է ելքը: Պատասխանները փորձել ենք ստանալ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից և Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանից:

 

Տեսանյութեր

Լրահոս